Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Երեք «երանի»

Երեք «երանի»
25.05.2012 | 13:16

Մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավոր դարձած Դավթաշեն համայնքի թաղապետ Արթուր Գևորգյանին այս պաշտոնում փոխարինեց Ռուսլան Բաղդասարյանը: Թվում է` նոր մարդ է, նոր բարքեր, կարելի է որոշակի փոփոխություններ սպասել համայնքի ու նրա բնակիչների համար: Սակայն մի շտապեք: Իրականում Բաղդասարյանը նախկին թաղապետի հորաքրոջ և Ռուբեն Գևորգյանի (Ծաղիկ Ռուբո) քրոջ տղան է: Ասել է՝ տոհմական «ավանդույթները» շարունակվում են: Վատ չէ՜, Ծաղիկ Ռուբոյի եղբոր տղան` պատգամավոր, զարմիկը՝ թաղապետ, ինքն էլ` պատգամավոր: Փաստորեն, այս դեպքում ոչ միայն երկու, երեք երանի էլ է մի տեղ լինում։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5732

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ